Ա.Բաղդասարյան. ՌԴ-ում օրենքի դրույթները մեղմացնելու համար Հայաստանը բոլոր պետական գործիքները պետք է կիրառի
ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումը լուրջ մտահոգություններ է առաջացրել հասարակության շրջանում, նույնիսկ մեր կուսակից ընկերներն են ահազանգում ՕԵԿ գրասենյակ, զանգում, ասում են՝ բա ի՞նչ է լինելու մեր վիճակը ապրիլի մեկին, որովհետև սա նշանակում է դեպորտների թվի ավելացում, լուրջ խնդիրներ… եթե, իհարկե, մենք չկարողանանք արդյունավետ լուծումներ գտնել»,- այսօր հայտարարեց ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` կուսակցության կողմից ստեղծված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ:
Ա.Բաղդասարյանի խոսքով, փոփոխված օրենքները այնքան էլ վատը չեն, որքան որ դրանք վատ ներկայացվում են: Թեև ընդունում է, որ կան խնդիրներ, որոնք խնդրահարույց են:
Նա տեղեկացրեց, որ նամակ է գրել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին՝ առաջիկայում այս խնդիրը քննարկելու համար, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչով կարելի է մեղմացնել օրենքի դրույթները և կազմակերպել, այսպես կոչված, «աշխատանքային ցիվիլ միգրացիա»:
«Ռուսաստանում օրենքի դրույթները մեղմացնելու համար Հայաստանը բոլոր պետական գործիքները պետք է կիրառի, որպեսզի հայ միգրանտների իրավունքները պաշտպանվեն, հատկապես որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, իսկ շուտով Մաքսային միության անդամ ենք դառնալու և ինչպես ռուս պաշտոնյաններն են հայտարարում՝ բոլորի համար պետք է գործի լիբերալ ռեժիմ, բայց ստացվում է , որ այս օրենքը բոլորի համար է գործելու: Ուստի Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների անվտանգության խորհուրդների ու պատգամավորների մակարդակով պետք է ձևավորվի մեկ միասնական օրակարգ»,- ընդգծեց Ա.Բաղդասարյանն ու հավելեց` պետք է գտնվեն լիբերալ լուծումներ, դա անհրաժեշտ է, քանի որ այսօր շատ ռուս գործատուներ հրաժարվում են ուղղակի աշխատանքային պայմանագիր կնքել ու աշխատողին գրանցել:
«Իմ նամակի մեջ էլ տեղեկացրել եմ, որ մենք ՌԴ քաղաքացու համար Հայաստանի հանրապետության տարածքում որևիցե սահմանափակում չենք կիրառում և չենք էլ կիրառելու: Նման ռեժիմ ռուս գործընկերներն էլ պետք կիրառեն մեզ համար: Ի վերջո, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում Հայաստանի դարդ ու ցավը չեն մտածում, մենք պետք է ձեռնամուխ լինենք մեր խնդիրների լուծմանը»,- հավելեց նա:
Նախորդիվ`
Գ.Եգանյան. Վերջին շրջանում ընտանիքով արտագաղթողների թիվը հասել է 60 տոկոսի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան