Ադրբեջանը հաստատում է առաջնագծում ծանր տեխնիկայի առկայության փաստը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է երկրի սահմանային հատվածում տեղակայված զորամասեր: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Վերջինս զորամասում հանդիպում անցկացնելուց հետո մեկնել է մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների սոցիալկենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ:
Ըստ նույն աղբյուրի, նախարարն առաջնագծում ծանոթացել է ծանր տեխնիակայի մարտական պատրաստությանը և նրա հնարավորություններին (չի նշվում, թե կոնկրետ ինչ ծանր տեխնիկայի մասին է խոսքը):
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին հետևեց, դիպուկահարների ակտիվությունն ու ադրբեջանցի դիրքապահների ակտիվ կրակահերթերը: ԼՂՀ ՊԲ-ն այդ շրջանում հայտնեց Ադրբեջանի կողմից, ծանր տեխնիկայի կուտակումների մասին, ինչը շարունակ հերքվում էր Ադրբեջանի ՊՆի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները