ՊՆ. Ադրբեջանն առաջնագծում կրկին ակտիվացել է
Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը, ադրբեջանական կողմը, սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` ինտենսիվ կրակահերթեր արձակելով հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե համեմատելի՞ է ադրբեջանական կողմի ակտիվացումը 10 օր առաջ սահմանագծին տիրող լարված իրավիճակի հետ, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրերի լարվածությունն ու կրակահերթերի ինտենսիվությունը չկա, սակայն նախորդ 2-3 օրերի համեմատ, Ադրբեջանն ակտիվացել է:
Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմից պատասխան կրակ չի արձակվել:
Նախորդիվ`
Ադրբեջանը հաստատում է առաջնագծում ծանր տեխնիկայի առկայության փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում