
ԿԸՀ-ն պատրաստվում է մարտի 9-ի ՏԻՄ ընտրություններին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 9-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Ըստ այդմ, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
ՀՀԿ` 25-ական,
ԲՀԿ` 18-ական,
ՀԱԿ` 4-ական,
ՀՅԴ` 3-ական,
ՕԵԿ` 3-ական,
«Ժառանգություն» կուսակցություն` 3-ական:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին