«Սոչի-2014»-ում առաջին ոսկե մեդալը նվաճեց ամերիկացի սնոուբորդիստ Կոցենբուրգը
Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը բաժին հասավ ամերիկացի Սեյջ Կոցենբուրգին: Վերջինս հաղթեց սլոուպսթայլի մրցումներում: Կոցենբուրգը եզրափակչում վաստակեց 93,50 միավոր: Երկրորդ տեղն զբաղեցրեց նորվեգացի Ստոլե Սանդբեկը (91,75 միավոր): Բրոնզե մեդալը նվաճեց կանադացի Մարկ Մակմորրիսը (88,75):
Ավելացնենք, որ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ամերիկացի Շոն Ուայթը մրցումներից դուրս եկավ դրանց մեկնարկից առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում