Իսրայելի խորհրդարանը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ փետրվարի կեսերին, ՀՀԿ հրավերով, Չինաստանի կոմկուսից միջազգային գծով պատվիրակություն է ժամանելու Հայաստան։ Այցը տեղի է ունենալու տարածաշրջանում, այդ թվում և Սիրիա-Իրան վերջին զարգացումների կոնտեքստում։
Չինացիները նաև ցանկություն են հայտնել հանդիպել ոչ միայն ԲՀԿ-ի ու դրա չինասեր լիդեր Գագիկ Ծառուկյանի, այլև ՕԵԿ-ի ու դրա լիդեր Արթուր Բաղդասարյանի հետ, ինչն էլ ուշագրավ է ներքաղաքական վերջին զարգացումների «կոնտեքստում»։ Ի դեպ, առաջիկա ամիսներին Հայաստան կգա նաև իսրայելական լուրջ պատվիրակություն։ Որոշ գնահատականներով, չի բացառվում, որ 2015-ին Կնեսետը՝ Իսրայելի խորհրդարանը, վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-գրել է թերթը՝ հիշեցնելով, որ ճանաչման բանաձևը մի քանի անգամ մտել է Կնեսետ, սակայն չի հաստատվել: