ՕԵԿ-ական պատգամավորը թաքցնու՞մ է ունեցվածքը
«Պարզվում է՝ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Դոխոլյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռևս չի ներկայացրել գույք և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։
Ավելին, էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ԱԺ պատգամավորների ցանկում, Դոխոլյանի անուն-ազգանունն ընդհանրապես բացակայում է։ Փոխարենն այս ընթացքում նա հասցրել է ճաշակել պատգամավորի մանդատի ողջ քաղցրությունը. սկսել է ակտիվորեն ճամփորդել՝ մեկնելով Բրյուսել, Ամստերդամ»,-գրել է «Ժողովուրդ»-ը։