«Կարևորը ոչ թե ժեշտն է, այլ բովանդակությունը». հայկական պլանշետների մասին
«Այո, սկզբնական շրջանում հայկական պլանշետների արտադրության համար նախատեսված դետալները բերվելու են Չինաստանից, բայց կարևորը ոչ թե ժեշտն է, այլ բովանդակությունը, ուստի պետք չէ ամեն հարցում այդքան պարզունակ լինել և բարձրացնել պլանշետների հայկական կամ ոչ հայկական լինելու հարցը» ,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը` անդրադառնալով հայկական պլանշետի` «ԱրմԹաբ»-ի հայկական լինելուն:
Նշենք, որ ԱրմԹաբ պլանշետի թողարկումից հետո արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում ընթանում են քննարկումներ, թե որքանով են դրանք հայկական:
«Արտադրության մեջ միայն ժեշտը չէ՞: Ենթադրենք ժեշտը չինական է, բայց արտադրության մեջ մտնում են պլատաները, ծրագրերը: Այսինքն` պլանշետում հայկական ծրագրային համակարգ է ներդրված, հիմա դրա թեստավորման հայկական համակարգն է պատրաստվում: Սա նշանակում է, որ հերթականության պրոցես է լինելու: Այստեղ կարևորը նպատակադրումն է, մարդիկ ուզում են իրենց պլանշետը դարձնեն հայկական և գնալով հայկական կոմպոնենտի քանակը կավելանա»,- ասաց Կ.Վարդանյանը:
Նրա խոսքերով` բոլոր երկրներում էլ սկզբնական շրջանում արտադրության ժամանակ օգտագործվում են այլ երկրներից բերված դետալներ:
Օրինակ,ռուսական արտադրության «ԼԱԴԱ-կալինա» մեքենայի շարժիչը արտադրվում է մի երկրում, ղեկը` մեկ այլ երկրում: Սինգապուրն էլ էլեկտրոնիկայի բնագավառում սկզբնական շրջանում սկսել է որոշ մասեր արտադրել, հետո սկսել է ինքը նախագծել այդ էլեկտրոնիկան, այնուհետև` ծրագրեր ներդրել: Այսօր Սինգապուրը 90%-ով վաճառում է իր մտավոր սեփականությունը` գիտելիքը, բայց, ըստ Կ.Վարդանյանի, ամեն ինչ սկսել է երկաթից:
«Հիմա մեր մոտ էլ են սկսում երկաթից, պարզապես պետք է հետևել, աջակցել, որ այդ պրոցեսը չկանգնի երկաթի վրա, այլ շարունակություն ունենա և գնալով հայկական բովանդակություն, գիտելիք մտնի դրա մեջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում տարածված լուրերին, թե հայկական պլանշետ կարող է «արտադրել» ցանկացած մարդ», Կ.Վարդանյանը նշեց, որ դրանք պարզունակ խոսակցություններ են:
Հարցին, թե արդյոք հայկական պլանշետի արտադրությունը ՏՏ ոլորտում կարելի է կարևոր ձեռքբերում համարել, Կ.Վարդանյանը նշեց, որ կարևոր է, քանի որ այս բնագավառում ոչինչ չունեինք, իսկ հիմա փորձում ենք ունենալ:
«Իհարկե , դա ծայրահեղ կարևոր ոլորտ չէ, քանի որ ունենք ոլորտներ, որտեղ հայկական մտավոր ներուժը ավելի շատ է օգտագործվում: Մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի բնագավառում, որտեղ համաշխարհային մակարդակով առաջատար երկրներից մեկն ենք: Վեբ տեխնոլոգիաների ոլորտում ևս գտնվում ենք առաջատարի դիրքերում»,- ընդգծեց Կ.Վարդանյանը:
Նախորդող`
Որքա՞ն հայկական «արյուն է հոսում» ԱրմԹաբում
«Շնորհավորում եմ բոլորիս, որ հայկական պլանշետը դարձել է իրականություն». Տիգրան Սարգսյան
Armtab և Armphone. Հայկական պլանշետներն ու հեռախոսները համեմատաբար էժան կլինեն (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան