Ալեքսանդր Կլասկովսկի. Ղարաբաղը դե ֆակտո ՄՄ մաս է կազմելու
Ադրբեջանն ու Բելառուսը շահավետ համագործակցություն են իրականացնում ռազմատեխնիական ոլորոտում: Բելառուսը ժամանակին մեծ քանակությամբ զինտեխնիկա է վաճառել Ադրբեջանին, մասնավորապես խոսքը 150 «T-72» տանկերի, հրետանային սարքերի ու գրոհային «Су-25» ինքնաթիռների մասին է: Ներկայումս այդ համագործակցությունն այլ` առավել բարձր մակարդակում է: Այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում, նշել է բելառուս քաղաքագետ Ալեքսանդր Կլասկովսկին:
Վերջինս նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո նուրբ իրավիճակ է ստեղծվում, քանի որ Հայաստանը չի պատրաստվում մաքսակետեր տեղակայել Հայաստան-Ղարաբաղ սահմանին, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը դե ֆակտո ՄՄ մաս է կազմելու և պատահական չէ, որ դա Բաքվի զայրույթն է առաջացրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում