Գործազուրկ տղամարդիկ ավելի արագ են ծերանում
Լոնդոնի Իմպերական քոլեջի գիտնականները հետազոտել են 1966թ-ին ծնված ավելի քան 5.5 հազար տղամարդկանց և կանանց ԴՆԹ-ներ, որի արդյունքում հայտնաբերել են, որ որոշ տղամարդկանց մոտ քրոմոսոմների փոփոխություն է նկատվում, որը պատասխանատու է օրգանիզմի ծերանալու համար:
Ուսումնասիրելով այդ տղամարդկանց կենսագրությունը` գիտնականները պարզել են, որ բոլոր նրանք շուրջ երկու տարի գործազուրկ են ղել:
«Զդոռովյե.ռու» կայքի հաղորդմամբ, գիտնականները ենթադրել են, որ գործազրկությունը հանգեցրել է նրանց բջիջներին ավելի արագ ծերանալ, քան դա կատարվում է իրենց աշխատող հասակակիցների դեպքում:
Հետաքրքիր է, որ նման բան գործազուրկ կանանց օրգանիզմում չի նկատվել, թեև կանանց ԴՆԹ-ները ևս հետազոտվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին