Մերկելը հանդիմանել է Էրդողանին` Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիմանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար և կոչ է արել «առերեսվել պատմության հետ»: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը՝ հղում անելով «Hurriyet» թերթին:
Պաշտոնական այցով Գերմանիա այցելած Թուրքիայի վարչապետը զգուշացրել է կանցլերին և նրա ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցությանը` ավելի զգույշ լինել գալիք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հարցում:
«Մենք տեղյակ ենք, որ մյուս տարի բյուջետային հատկացումներ են արվելու ձեր երկրում 1915 թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցի համար: Ես խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել այս խնդրի շուրջ և զգուշացնել ձեր կուսակցությանը ցանկացած հատկացումների մասին»,- ասել է Էրդողանը:
Ի պատասխան Մերկելը ասել է Էրդողանին, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, և իր կառավարությունը չի կարող միջամտել որոշումների կայացմանը:
«Թուրքիան պետք է հաշտվի սեփական պատմության հետ: Մենք չենք կարող Հայաստանում ապրող հայերին համեմատել հայերի հետ, ովքեր բռնի սփռվել էին աշխարհով մեկ»,- ասել է Մերկելը` հավելելով, որ Հայաստանի հայերն ապրում են դժվարին պայմաններում և հորդորել է Էրդողանին բացել սահմանը:
«Դուք մեզ ստիպում եք ընդունել մի բան, որը մենք չենք արել»,-ի պատասխան նշել է Էրդողանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան