Այս տարի արդեն 390 մարդ Մեքսիկայում մահացել է խոզի գրիպից
Տարեսկզբից գրիպից Մեքսիկայում մահացել է 421 մարդ, իսկ հիվանդների թիվը գերազանցում է 3.7 հազարը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը :
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, մահվան դեպքերի մեծամասնության ախտորոշումը` 390 դեպք, խոզի գրիպին է վերագրվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին անգամ այս գրիպի տեսակը Մեքսիկայում արձանագրվել է 2009թ-ին: Հիվանդությունը սկզբում հայտնաբերել էին խոզերի մոտ, սակայն շուտով այն փոխանցվեց նաև մարդկանց: Կարճ ժամանակահատվածում խոզի գրիպը տարածվեց աշխարհի այլ երկրներում ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա