Ռաֆիկ Հակոբյանցի վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Նախօրեին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ կայացել է կառավարական հանձնաժողովի նիստը:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Ռ. Հակոբյանցի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-20:00-ն, Կուզնեցովի փ., շենք 11, բնակարան 4 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Նորքի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանցը մահացել է նախօրեին 72 տարեկան հասակում:
Ռ. Հակոբյանը ծնվել է 1942 թվականին: Ռաֆիկ Հակոբյանցը սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է հատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 962-67 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: 1973 թ. սովորել է նույն կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ:
1963-1969 թթ. աշխատել է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում:
1970 թ., որպես մեներգիչ, աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կատարել ավելի քան 40 տարբեր դերերգեր:
1995 թ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որպես վոկալի դասատու:
2002 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2009-ին՝ պրոֆեսորի:
Հակոբյանցի սաները մասնակցել են միջազգային և հանրապետական հեղինակավոր մրցույթների՝ արժանանալով 40-ից ավելի մրցանակների:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին