Հասարակություն 10:42 08/02/2014

Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը

Հեղինակ` Մարի Թարյան

Հալեպահայ Րաֆֆի Քորթոշյանի տանը վազվզող փոքրիկ Հարությունը մարմնավորում է ծովից ծով Հայաստանը. «Որդիս արևելահայի և արևմտահայի սինթեզ է: Նրանում միացել են Արևելյան և Արևմտյան Հայաստանները: Իմ որդու մեջ կա արյուն Խարբերդից, Սեբաստիայից, Պարսկահայքից և Արցախից»:

Րաֆֆին ապրում է Երևանում, ամուսնացել է այստեղ`2008 թվականին:

Հալեպահայ երիտասարդը Հայաստան գալու որոշումը կայացրել էր դեռ 2005-ին, եկել` մեկ տարի անց: Րաֆֆուն պատերազմը չի ստիպել բնակվել հայրենիքում, սեփական կամքն էր, որն իրականացրեց 2006-ին:

««Դեպի Հայքի» կազմակերպություն կա: Անդամները եկել էին Հալեպ կամավորների բերելու Հայաստան, որ առնվազն երկու ամիս այստեղ աշխատանքն տանեն, տեսնեն Հայաստանը: Հայակական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ եկա, քանի որ լավ տիրապետում էի թուրքերենին և արաբերենին: Երկու ամիս աշխատելուց հետո ինձ գործ առաջարկեցին և մնացի»,- ասում է նա:

Դրանից հետո արդեն որպես ամառային արձակուրդներ էր մեկնում Հալեպ: Իր Հայաստան գալուց հետո Հալեպում տարեկան կտրվածքով մեկ ամսից ավելի չի եղել:

Րաֆֆին մարդ է, ով արձանագրել է Հալեպի գերեզմանատան արձանագրությունները, որոնք վկայում են հայերի ջարդի ու տեղահանման մասին: Այն արձանագրությունները, որոնք Արևմտյան Հայաստանի քարտեզ հիշեցնող Հալեպի գերեզմանատնից են:

«2004-ին ինձ մոտ Հալեպի գերեզմանատունն ուսումնասիրելու և արձանագրությունները հավաքելու միտք էր առաջացել: Այս միտքը հայտնեցի հիմնադրամի նախագահին, պարզվեց, որ ինք էլ մտածել այդ մասին, բայց չի կարողացել իրականացնել ժամանակի սղության պատճառով: 2006-ին մեկնեցի Հալեպ ու սկսեցի գերեզմանատան արձանագրությունները հավաքել»,- պատմում է հալեպահայը:

Գործն ընդլայնվեց, Րաֆֆին նոր գիտելիքներ ձեռք բերեց հիմնադրում: Վերջերս արդեն լույս տեսավ «Հալեպի արձանագրությունները» գիրքը:

Գրքի մեծ մասը Հալեպի հայկական եկեղեցեկան երեք համայնքներին պատկանող գերեզմանոցի տապանաքարերի արձանագրություններն են, այն տապանաքարերի որոնց վրա առնվազն նշված է հանգուցյալի ծննդավայրը: Հանգուցյալները մեծ մասամբ Հալեպում վերաբնակներ են, գաղթի ճանապարհին բախտի բերումով կարողացել են ողջ մնալ և հասնել Հալեպ:

«Տապանաքարերի վրա եղած տեղանունները փորձեցինք  դնել քարտեզի վրա: Այսպիսով, մեզ պարզ դարձավ, թե որ շրջաններից են հայերը կարողացել փրկվել և հասնել Հալեպ: Կան շրջաններ, որտեղ շատ են եղել հայեր, կան շրջաններ, որ Հալեպին մոտ են եղել: 100-ավոր հայկական տեղանուններ կան այդ գերեզմանատանը: Կան վայրեր, որ այլ տեղերում նշված չեն, իսկ տեղանունների բառարանում չենք կարողացել գտնել: Մենք նաև ծանոթություններ են ներկայացրել այդ տեղերի այժմյան անունների վերաբերյալ: Կան մարդիկ, որ անունով գիտեն իրենց նախնիները որտեղից են եկել, բայց չգիտեն հիմա ինչ բնակավայրերի են վերածվել: Մենք նաև քարտեզի վրա ենք ցույց տվել, որ մարդիկ տեսնեն, թե որտեղից են եղել իրենց նախնիները»- ասում է նա:

Րաֆֆին արմատներով Արևմտյան Հայաստանի Խարբերդի Եղեգի գյուղից է: Պապերի տնից մասունքներ են հասել, որ հիմա Հալեպում են: Սուրբ գրքեր, արձանագիր, մետաղյա ափսեներ. «Հորական կողմից մեծ հորս և մեծ մորս չեմ տեսել, այդքան հիշողություններ չունեմ: Բայց մնացել են ընտանիքի մեջ խոսակցությունները: Որոշ բաներ չկան, որովհետև մեծ հայրս, մեծ մայրս ականատես են եղել այդ իրադարձություններին: Իրենց զավակներից էլ շատ բան չեմ լսել, շատ չեն պատմել: Արգելված թեմա չէր, բայց ցավն այնքան մեծ է եղել, որ չեն ցանկացել հիշել: Ավելի ուշ հորաքրոջս միջոցով մեր տոհմածառն եմ պատրաստել, հասել եմ մինչև մեզ հասած սուրբ գրքի վրա գրված տեղեկություններ: Արձանագիր ափսեների վրա էլ են անուններ եղել: Մեր ընտանիքի ծառը հասել է մինչև 18-րդ դար, ինչը ինձ համար շատ կարևոր է: Մարդ պիտի իմանա իր արմատները: Մեզ արմատներից կտրեցին»:

Րաֆֆու խոսքով, հասարակ մի անգլիացի կամ բրիտանացի իր ծառով կարող է հասնել մինչև 11-րդ դար, բայց մենք հազվադեպ դեպքերում կարողանում ենք հասնել 18-րդ դար:

Րաֆֆին գնացել է Եղեգիս, փորձել է գտնել իր տունը. «Գնացել եմ, փորձել եմ, բայց ինձ չի հաջողվել: Անունները տվել եմ պապերիս, բայց արդեն մոտ 100 տարի է անցել: Մեր Եղեգին այժմ մեծ քաղաքի մի հատված է: Չկարողաց գտնել այդ տունը… նույնիսկ կարող է և չկա: Մեծ հորս անունն ու զգանունն եմ տվել, բայց չեն ճանաչել»:

Րաֆֆի համար Հալեպն իր ընկերներն էին, ընտանիքը: Երբ նոր էր տեղափոխվել Հայաստան, այդքան շատ ընկերներ չուներ, հարազատ ընտանիք չուներ: Հետագայում Հայաստանում իր ընտանիքը կազմեց. «Ժամանակի հետ ընկերներս շատացան, ընտանիքս մեծացավ: Հիմա արդեն այս պատերազմի պատճառով ընկերներիս մի մասը և ընտանիքս էլ են Հայաստանում: Ես կյանքից դժգոհություն չեմ ունեցել ոչ Հալեպում, ոչ էլ Հայաստանում»:

Հալեպում Րաֆֆու հուշերն են մնացել: Իսկ ընկերները տարիների ընթացքում զտվում են, ասում է նա. «Հիմա կարող է 20 տարի անց բոլորովին այլ լինի ամեն բան: Հալեպում իմ 27 տարիների ընկերներն են մնացել: Կայուն, զտված, մանկության ընկերներ ունեի: Այո, չկան ընկերներս: Հայաստանում ձեռք բերած ընկերներիս հետ որ խոսում ենք, մեր պատմությունը, հիշողություններն ընդամենը երկու տարեկան են: Բայց մանկության ընկերների հետ, տարբեր է անշուշտ: Ամեն դեպքում Հալեպն այդքան հեռու չէ: Հիմա է հեռու, այս պատերազմի պատճառով»:

Րաֆֆին նշում է, որ գտել է իր հայրենիքը, իր պապերի երազանքը: Հալեպում թողել է պարտություն և այստեղ գտել` հաղթանակ. «Ես թողել եմ Հալեպում այն ճանապարհը, որ մեզ համար գծել է թուրքը: Այն գաղթի ճանապարհը, որ թուրքը պարտադրաբար փաթաթել է մեր վզին, ասել է` գնացեք ու կորեք աշխարհով մեկ: Հալեպում ունեցած այդ պարտությունը հիմա ես չունեմ: Ես կարողացել եմ թուրքի գծած պարտության ճանապարհից դուրս գալ, ես դա հաղթահարել եմ և արդեն Հայրենիքում եմ»:

Րաֆֆին իր ապագան տեսնում եմ իր երկրում. «Իմ ճակատի քրտինքը` իմ երկրում: Սա է իմ ապագան, իմ ընտանիքի, իմ հարազատների, ազգակիցների ու հայրենակիցների հետ: Դա իմ ապագան է»:

Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան

Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին

Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին

Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը

Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա 

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}