ՊԵԿ պաշտոնյաների եկամուտները` միլիոն դրամներ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով շարունակվում են ստացվել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը: Այսպես ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների նախագահի 5 տեղակալներից երեքը արդեն ներկայացրել են 2013-ին հայտարարագրած իրենց ունեցվածքի մասին տվյալներ:
Panorama.am-ը Հանձնաժողովից տեղեկանում է, որ օրինակ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալներից Արմեն Ալավերդյանի հայտարարագրած եկամուտները մի քանի միլիոն դրամի են հասնում:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 69 մլն 630 հազար դրամանոց բնակարան է հայտարարագրել, ավտոկայանատեղ` 3 մլն 550 հազար դրամանոց: Շարժական գույք, արժեթղթեր ու այլ ներդրումներ հայտարարագրում նշված չեն: 2013-ի վերջում հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ, իսկ դոլարային եկամուտները տարվա սկզբում կազմել են 595 հազար ԱՄՆ դոլար, բայց տարվա վերջում պակասել են` հասնելով 387 հազարի:
Բարձրաստիճան այս պաշտոնյան ստանում է տարեկան 7 մլն 094 հազար 710 դրամ, իսկ բանկային ավանդի դիմաց ստացված եկամուտները կազմել են 18 մլն 518 հազար 424 դրամ:
ՊԵԿ նախագահի մյուս առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը հայտարարագրի արժեթղթեր ու այլ ներդրումներ բաժնում հայտարարգրել է 450 հազար ռուսական ռուբլի: Նրա դրամական միջոցները 2013-ի սկզբին կազմել են 20 մլն դրամ, սակայն դրանք նույն տարվա ավարտին դարձել են 16 մլն 200 հազար դրամ, դոլարային ունեցվածքը կազմել է տարվա սկզբում 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն տարվա վերջում պակասել է ` դառնալով 4406 ԱՄՆ դոլար: Աֆրիկյանն ունի նաև եվրոյով եկամուտներ, որոնք տարվա վերջին կազմել են 5404 եվրո: Նրա հայտարարագրած տարեկան աշխատավարձը կազմում է 6 մլն 911 160 դրամ: Ունի անշարժ գույք, փոխարենը չի հայտարարգրել շարժական գույք:
ՊԵԿ նախագահի մյուս տեղակալ Ռոբերտ Գալոյանը, որը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը 2012 թվականից, անշարժ գույք չի հայտարարգրել, բայց ըստ հայտարարգրի, ունի շարժական գույք:
Արժեթղթեր ու այլ ներդրումներ Գալոյանը ունեցել է, որոնք ձեռք է բերել 109 մլն դրամով, սակայն, ըստ հայտարարագրի` նույն տարում դրանք օտարել է: ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարագրած դրամային միջոցները 2013-ի սկզբին կազմել են 44 մլն դրամ, սակայն դրանք տարվա վերջում կտրուկ ավելացել են` կազմելով 350 մլն դրամ: Դոլարային և եվրոյով եկամուտները հարկային տարվա վերջում մնացել են նույնը` 2 մլն 300 հազար դոլար և 200 հազար եվրո:
Գալոյանի աշխատավարձից ստացած տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 049 հազար դրամ, հայտարարագրում նշված շահաբաժինը կազմել է 7 մլն 119 հազար դրամ, 3 բանկից բանկային ավանդի դիմաց ստացված եկամուտները անցնում են 26 մլն դրամը, վարձակալությունից ստացված տարեկան գումարը կազմել է 20 մլն 520 հազար դրամ:
Հարակից հրապարակում`
Ինչ ունեն և չունեն Վարչական դատարանի նորանշանակ դատավորները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները