ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրն արդեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում է
Արամ Խաչատրյանի ձեռագրերը համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության տակ առնված արժեքների ցանկը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղարկած հավաստագիրը հանձնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենի Արմինե Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ ներկայացրած «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել էր դեռ 2013-ի հունիսին:
Հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:
«Աշխարհի հիշողություն» ծրագրում իր տեղը գտել է հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկելէ 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյությունունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-իմիջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում