Չախալյանը կոչ է անում Սևան Նիշանյանի դեմ անօրինականությանը վերջ տալ
2014 թվականի հունվարի 2-ից Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։ Նրա ազատազրկման վերաբերյալ հայտարարություն է տարածել ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը:
«Սևանի պարագային ցինիկ է ու պարսավելի՝ նկատի ունենալով, որ թուրքական իրավական համակարգը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` 42 քառակուսի մետր անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով։
Սա այն պայմաններում, երբ նույն պետության, Թուրքիայի Հանրապետությանը պատկանող խոշորագույն ընկերությունները Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում իրականացնում են բազմաթիվ անօրինական մեծածավալ շինարարական նախագծեր որոնցից մասնավորապես Կարս–Ախալքալաք երկաթգիծը, ՀԵԿ–ը և այլն։
Սևան Նիշանյանին իրականում ազատազրկել են այն պատճառով, որ Թուրքիայի չգրված օրենքներով հայ մտավորականին չի թույլատրվում ունենալ սեփական ազատ մտածողություն, նամանավանդ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին։
Կոչ ենք ուղղում Թուրքիայի իշխանություններին և միջազգային կառույցներին, ջանք չխնայել Սևանի նկատմամբ գործվող անօրինականությանը վերջ տալու համար»,- ասված է Վահագն Չախալյանի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին