Հակառակորդը հանգստյան օրերին էլ «դադար» չունի
Ադրբեջանական կողմը, շաբաթ, կիրակի օրերին, հատկապես գիշերային ժամերին, առաջնագծում բավականին ակտիվ է եղել: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից արձակված կրակահերթերն անկանոն բնույթ են կրել, իսկ հայկական կողմը որպես կանոն նման կրակահերթերին չի պատասխանում:
Ա. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանը զերծ կմնա հետագա զարգացումներից` պահպանելով «օլիմպիական հրադադարը»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը