Գիշերը մի խումբ ՀԱԿ երիտասարդներ ոստիկանություն բերման են ենթարկվել
Հայ Ազգային կոնգրեսի մի քանի երիտասարդներ այսօր գիշերը ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք տեղափոխված Տաթևիկ Պողպատյանը ներկայացրեց, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում իրեն և Թաթուլ Սարոյանին են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք և ՊՊԾ ծառայողների հետ միասին, առանց բացատրություն տալու, նստեցրել են մեքենա ու տարել բաժին:
«Այդ պահին որևէ գործողություն չէինք կատարում, Սարյան փղոցում ուղղակի քայլում էինք», -ասաց Տաթևիկը:
Նրա խոսքով, մինչ այդ ոստիկանության ծառայողները Ամիրյան փողոցից ոստիկանության բաժին են բերման ենթարկել ևս մի քանի ՀԱԿ ակտիվիստների Արեգ Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին, Հայկ Պետրոսյանին, Դավիթ Վարդանյանին, Անդրանիկ Դավթյանին, Կարեն Հակոբյանին և Վարդան Հարությունյանին:
«Մեզ ապօրինաբար տարան ոստիկանության բաժին, մենք, իհարկե, որևէ բացատրություն չներկայացրին, քանի որ հիմք չկար մեզ բերման ենթարկելու: Եվ երեք ժամ հետո նրանք մեզ ազատ արձակեցին», -ասաց Տաթևիկ Պողպատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում