Ամերիկացի սնոուբորդիստ. «Այս ամենը տխմարություն է»
Ամերիկացի սնոուբորդիստ Դաննի Դևիսը քննադատել է հաֆպայպը, որը կառուցվել է Սոչիի օլիմպիադայի մրցումների համար:
«Yahoo Sports»-ին տված հարցազրույցում մարզիկը սահուղու ենթակառուցվածքն անվանել է տխմարություն և նշել է, որ ՄՕԿ-ը շինարարական աշխատանքների ժամանակ հաֆպայպի վրա խնայողություն է արել:
«Ինչպես երևում է, ՄՕԿ-ի տղաները որոշել են, ինչքան հնարավոր է, շատ փող խնայեն և չեն կիսվել այն մարդկանց հետ, ովքեր կարող էին լավ հաֆպայպ կառուցել: Դա ցավալի է: Բոլոր մարզիկները, այդ թվում և ես, շատ էինք ցանկանում մասնակցել օլիմպիադային, բայց հիմա ստիպված ենք սահել այս հիմար հաֆպայպում, որը շատ ձանձրալի է: Մարզվել և ելույթ ունենալ նման անորակ վայրում, դրանից ավելի վատ բան լինել չի կարող»,- նշել է Դևիսը:
Նրա խոսքերով` հաֆպայպի ձյան մակերեսը անհավասար ու խորդուբորդ է, ինչը դժվարացնում է սահքը: Բացի այդ, սարքի մեջ տեղակայված ձյունը ևս անորակ է, ինչը բացասաբար է ազդում արդյունքի վրա: Սնոուբորդիստները, ովքեր մասնակցում են Սոչիի օլիմպիադային, ընդգծել են, որ նույն պատմությունն էր նաև Վանկուվերում, որտեղ հաֆպայպով զբաղվում էր «Development Snowparks» ընկերությունը: Նույն մարդիկ կառուցել են նաև Սոչիի սահուղին:
Վերոնշյալ ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ եղանակային պայմանների պատճառով Սոչիում աշխատելը շատ բարդ է, նաև հույս են հայտնել, որ հնարավորինս կկարգավորեն առկա թերությունները:
Նշենք, որ հաֆպայպի հետ ունեցած խնդիրների պատճառով սնոուբորդիստներն այսօր առավոտյան հետաձգել են մարզումը: Իսկ որակավորման մրցումները տեղի կունենան վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում