«Անուշը» դեմ է պարտադիր կուտակայինին
Այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծրագրված Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը տապալվել է կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում ներդրվող պարտադիր բաղադրիչի պատճառով: Բանն այն է, որ օպերայի պարողները տեղեկացել են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են կատարվել, ինչն էլ հարուցել է նրանց դժգոհությունը, և նրանք հրաժարվել են մասնակցել նախապես ծրագրված ներկայացմանը:
Օպերայի բակում բողոքող աշխատողներին են միացել նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից Panorama.am-ին տեղեկացրին, որ այսօրվա «Անուշ» օպերան հետաձգվել է և կկայանա փետրվարի 24-ին:
Նախորդող հրապարակում`
Այժմ էլ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետ պարողներն են բողոքի ակցիա իրականացնում. «Դ!եմ եմ»