Բաքվի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին 100-ից ավելի ընկերություն է մասնակցելու
Սեպտեմբերի 11-13-ը Ադրբեջանում կայանալիք ռազմաարդյունաբերական արտադրանքի «ADEX-2014» ցուցահանդեսին մասնակցության հայտ է ներկայացրել 100-ից ավելի ընկերություն: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ցուցահանդեսի ամենաշատը ներկայացված է լինելու Թուրքիան, ում տաղավարն ամենից մեծն է` 1400 քմ:
Ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացնելու հայտ են ներկայացրել արդեն «Denel», «Elbit Systems», «Flir Systems», IMI, IAI, IWI, MBDA, «MKU Pvt.», «Norinco», «Paramount Group», «Rafael», «Rostexnologiya», «Rosoboroneksport», «Yugoimport», «Aselsan», MKE, «Havelsan», «Roketsan», «Otokar», STM, TAI, «Bumar» ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում