«Փափուկ բարձերին չենք հավատում, ժողովուրդ ջան». ՀԿԵ աշխատակիցների պատվիրակությունը հանդիպում է ղեկավարության հետ
Երկար բանակցելուց հետո` ՀԿԵ 20 աշխատակիցներ համաձայնության եկան գլխավոր տնօրենի հետ հանդիպումն անցկացնել դռնփակ` առանց լրագրողների և «Դեմ! եմ» նախաձեռնության անդամների: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
«Հիմա կխնդրեմ ձեր պահանջները ֆիքսեք, որ լրատվամիջոցները գրանցեն ու նոր բարձրացեք»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Ըստ այդմ` աշխատակիցների կողմից նշվեց, որ առաջին պահանջը կուտակայինին է վերաբերում` նրանք պահանջում են պահումներ չանել, նաև հնչեց, որ տեղեր կան, որտեղ չի վճարվում ժամավարձը, լինում են նաև պահումներ` ընդմիջման ժամերի համար:
«Փափուկ բարձերին չենք հավատում, ժողովուրդ ջան»,- դրսում մնացողները ուղղորդեցին ղեկավարության հետ հանդիպման գնացող պատվիրակության անդամներին:
Նախորդիվ`
Բողոքի ակցիա «Հարավկովկասյան երկաթուղու» դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի