ՀՀԿ երիտասարդները ներկուսակցական, կազմակերպչական հարցեր են քննարկել
Շարունակվում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային այցերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն արդեն եղել են Կոտայքում և Լոռիում։
Փետրվարի 8-ին նրանք այցելել են ՀՀԿ ԵԿ Արարատի մարզային կազմակերպություն: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փոխվել են ՀՀԿ ԵԿ-ի տարածքային կազմակերպությունների ղեկավար կազմերը: Բոլոր մարզային կենտրոններում ակտիվ հանրապետական երիտասարդների համար շարունակվում են ձևավորվել հանձնաժողովներ՝ մշակութային, սպորտային, գաղափարաքարոզչական և այլն։ Հանձնաժողովների անդամները ԵԿ նախագահի հետ հանդիպումների ընթացքում ներկայացնում են իրենց ծրագրերը։
Արարատի երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկուսակցական, կազմակերպչական հարցեր։ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրել է կուտակային կենսաթոշակային համակարգը, պատասխանել հանրապետական երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը, ԵՄ Ասոցացման համաձայնագրին, ԼՂՀ հիմնախնդրին և տեղի ունեցող այլ գործընթացների։
ՀՀԿ ԵԿ մարզային այցերը շարունակական բնույթ են կրում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը