«Իրիքնակ» խումբն օգնում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին
Ստեփանակերտում կայացել է նորաստեղծ «Իրիքնակ» խմբի անդրանիկ համերգը։ Նախաձեռնության ղեկավար Ռուզաննա Ավագյանի խոսքով, իրենց նպատակը տաղանդավոր երեխաներին համախմբելն է, փոխանցում է Karabakh-open.info-ն:
Խումբն իր գործունեությունը սկսել է առողջական խնդիրներ ունեցող երեխայի՝ Էդուարդ Արզումանյանի՝ արտասահմանում վիրահատության համար ֆինանսական միջոցների հայթայթման համար կազմակերպած բարեգործական համերգներով, որոնցից մեկը Ստեփանակերտում էր, իսկ երկուսը՝ Ասկերանում։
Ռուզաննա Ավագյանը նշել է, որ համերգների արդյունքում հավաքված շուրջ 700 հազար դրամն արդեն փոխանցվել է երեխայի հաշվեհամարին։ Խմբի համերգները հետագայում ևս շարունակվելու են, որոնցից ստացված եկամուտների 20-30 տոկոսն ուղղվելու է առողջական խնդիրներ ունեցող երախանների բուժմանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում