Ինչ միջոցներով է էկոնոմիկայի նախարարությունը իր պաշտոնյաներին «Hummel» մարզահագուստ գնել

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Panorama.am-ը վերջերս անդրադարձել էր Էկոնոմիկայի նախարարության կողմից շուրջ 7 մլն դրամի հասնող գնումներին, որոնք կատարվել էին 2013 թվականի ընթացքում և տեղեկացրել, որ նախարարությունն այդքան գումար է վճարել մոտ երկու տասնյակ ռեստորաններին, հուշանվեր արտադրող ընկերություններին, ինչպես նաև իր աշխատակիցների համար գնել է սպորտային համազգեստներ:

Ի դեպ, այդ տվյալները տեղադրված էին կառավարության պաշտոնական կայքէջում:

Մենք գրավոր հարցում ուղարկեցինք նախարարություն և խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ են նման ծախսեր արվել, ի՞նչ նպատակով է սննդի ամենամեծ գումարը՝ 386 հազար դրամ վճարվել «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը անցած տարվա հունիսին, ինչպես նաև փորձեցինք հասկանալ` ի՞նչ նպատակով են նախարարության աշխատակիցները սպորտային հանդերձանք ձեռք բերել և ինչո՞ւ պետական բյուջեի հաշվին: Հնարավոր չէ՞ր այդ հանդերձանքը ձեռք բերել ոչ թե բյուջեի (այսինքն` հարկատուներիս), այլ հենց պաշտոնյաների հաշվին: Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն՝ անցած տարվա հոկտեմբերի 25-ին «Hummel» ՍՊ ընկերության հետ կնքած պայմանագրով ձեռք է8 բերել 18 զույգ սպորտային կոշիկ, 20 զույգ գուլպա և մեկ ամբողջ սպորտային հանդերձանք, իսկ այդ ամենի համար վճարել են 368 հազար դրամ:

Ի պատասխան մեր հարցմանը, Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հիմնական մասը կազմել են Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանց կիրառման խնդիրների վերաբերյալ արտասահմանյան և հայաստանյան պաշտոնատար անձանց, մասնագետների և աշխատանքային խմբերի հետ անցկացված քննարկումները (ընդ որում, ոչ միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, այլև մյուս պետական կառավարման մարմինների կողմից հրավիրված պատվիրակությունների մասով): Դրանք, ըստ նախարարության պատասխանի, իրականացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսված միջոցների հաշվին:

«Միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել քննարկումների համար վարձակալել կոնֆերանս դահլիճներ և սարքավորումներ, քննարկումների ընթացքում կազմակերպվել են սուրճի ընդմիջումներ, պաշտոնական ճաշկերույթներ, ինչպես նաև ձեռք են բերվել և հյուրերին հանձնվել հուշանվերներ», -ասված է նախարարության գրավոր պատասխանի մեջ:

Ինչ վերաբերում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված հյուրասիրությանն ու մարզական հագուստ գնելուն, ապա նախարարությունից ներկայացրել են հետևյալը.

«2013թ. մարտի 14-ից 15-ը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և Հեղինակների և կոմպոզիտորների ընկերությունների միջազգային կոնֆեդերացիայի (CISAC) հետ համատեղ կազմակերպվել է «Հեղինակային իրավունքի, հարակից իրավունքների պաշտպանությունը և կոլեկտիվ հիմունքներով կառավարումը» վերնագրով սեմինար, որը տեղի է ունեցել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Սեմինարին հրավիրված էին Վրաստանի, Մոսկվայի, Տալլինի պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետներ Ժնևից (WIPO) և Բուդապեշտից (CISAC): Սեմինարին հրավիրված էին նաև հայաստանցի հեղինակներ, կատարողներ, հեղինակային և հարակից իրավունքներով պահպանվող օբյեկտների օգտագործողներ, հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցներ (մասնակիցների ընդհանուր թիվը` ավելի քան 40 անձ):

Սեմինարի հետ կապված ծախսերի մի մասը (դահլիճի վարձակալություն, սուրճի ընդմիջում) հոգացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO), իսկ ճաշի հետ կապված ծախսերը (386.400 դրամ) «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը վճարվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներից:

«ՀՈՒՄԼ» ՍՊ ընկերությունից գնված սպորտային համազգեստը ձեռք է բերվել միջգերատեսչական գավաթային խաղերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆուտբոլային թիմի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար:

Ձեր հարցին, թե հնարավոր չէ՞ր այդ ծախսերն իրականացնել ոչ ՀՀ պետական բյուջեից, տեղեկացնում ենք, որ վճարումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներից, որի ձևավորման աղբյուրը հարկատուների կողմից կատարված վճարները չեն»:

Նախորդող հրապարակում`

Գուլպա և կոշիկ` էկոնոմիկայի նախարարության համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}