
Բալետ պարողներն բողոքի ակցիա են իրականացնում. «Դ!եմ եմ»
«Դ!եմ եմ» նախաձեռնությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այժմ էլ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողներն են բողոքի ակցիա իրականացնում Օպերայի շենքի դիմաց:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից սակայն, Panorama.am-ին ասացին, որ թատրոնում ներկայացումները կայանալու են` միևնույն ժամանակ չհերքելով աշխատակիցների կողմից բողոքի ակցիային մասնակցելու մասին տեղեկությունը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից փորձեցինք մեկնաբանություն խնդրել, սակայն վերջինի հեռախոսը չէր պատասխանում զանգերին:
Նշենք, որ այսօր ավելի վաղ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումից դժգոհ էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել հենց ՀԿԵ-ի վարչական շենքի առջև:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին