611 մարդ է դուրս եկել Սիրիայի շրջափակված Հոմսից
Սիրիայի Հոմս քաղաքի հին թաղամասերից, որոնք գտնվում են զինված ընդդիմության վերահսկողության տակ և շրջափակված էին կառավարական զորքերի կողմից, տարհանվել է ավելի քան 600 մարդ: Հիմնականում քաղաքից դուրս են եկել կանայք, երեխաներ և տարեցները: Նրանց ՄԱԿ և Սիրիայի կարմիր մահիկի աշխատակիցները տեղափոխել են այլ վայրեր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Վերջին մեքենան եկավ, որի մեջ կար 611 մարդ»,-Al Mayadeen հեռուստակայանին փոխանցել է Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին` ավելացնելով, որ կռվելու տարիքի տղամարդիկ, ովքեր իրավասու չէին լքել քաղաքը, համաձայնվել էին հանձնվել ոստիկանությանը ու համաներման միջոցով ազատություն ստանալ:
Եռօրյա հրադադարի շրջանակում Հոմս է մատակարավել նաև հումանիտար օգնություն: Կարմիր մահիկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մոտ 60 ծանրոց սնունդ ու մեկ տոննայից ավելի ալյուր է մատակարարվել Հին քաղաք:
Նշենք, որ հումանիտար աշխատանքներն անվտանգ չեն եղել. ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի աշխատակիցների ուղղությամբ զինյալները կրակ են բացել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը