Սնոուդենի բոլոր բացահայտումները մի կայքում
Լրագրող Գլեն Գրինվալդը երկուշաբթի թողարկել է Intercept կայքը, որտեղ կհրապարակվեն Սնոուդենի բացահայտումների մասին հոդվածներ:
«Իմ առաջին համահեղինակային հոդվածը Ջերեմի Սքեհիլի հետ միասին Intercept-ում ԱԱԾ-ում գաղտնի ամերիկյան սպանությունների ծրագրի մասին է»-գրել է Գրինվալդը Twitter-ի` իր միկրոբլոգում:
Հոդվածում խոսվում է այն մասին, որ անօդաչու սարքերի վրա հարձակվելու համար ԱԱԾ-ն օգտագործում է էլեկտրոնային վերահսկողությամբ ձեռքբերված տվյալներ:
Կայքի թողարկան հենց առաջին րոպեից այն անհասանելի էր դարձել: Կայքի Twitter-ի էջում անմիջապես հայտնվել էր ներողության տեղեկատվություն և որ խնդիրն անմիջապես կշտկվի. դրանից հետո այն կրկին սկսել է աշխատել:
Intercept կայքը First Look Media ընկերության նախագիծն է: Նրա հիմնադիրներն են Գլեն Գրինվալդը, Ջերեմի Սքեհիլը և Լաուրա Փոյթրեսը:
2013-ին Սնոուդենը Washington Post և Guardian թերթերին փոխանցել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինծառայողների ծրագրերի մասին գաղտնի նյութեր: ԱԱծ-ի տվյալներով` լրագրողների տրամադրության տակ կարող է հայտնվել 200 հազար գաղտնի փաստաթուղթ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը