Ռուս օլիմպիականների բողոքարկումը մերժվել է
Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի բողոքը` փետրվարի 9-ին օլիմպիական Սոչիում կայացած սկիաթլոնի մրցումների արդյունքի հետ կապված, մերժվել է: Այս մասին տեղեկացնում է «Риа Новости»-ն: Սա նշանակում է, որ պաշտոնապես գրանցված 30 կմ (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ) արդյունքը մնում է ուժի մեջ:
Ֆեդերացիայի նախագահ Ելենա Վալբեն, սակայն, հայտարարել է, որ մոտ օրերս կրկին բողոք կներկայացնի, որ սկիաթլոնիստ Մաքսիմ Վիլեգժանինի 4-րդ տեղն արդարացի չէ, քանզի բրոնզե մեդալ նվաճած նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն եզրագծում փակել է ճանապարհը` զրկելով ռուս մարզիկին մեդալից: Նրանց միջև եղած տարբերությունը կազմել է 10 վայրկյան: Վիլեգժանինն իր մրցակցի նման քայլի մասին մեկնաբանություններ չի կատարել:
Հիշեցնենք, որ սկիաթլոնի երեկ կայացած մրցումներում առաջին տեղը գրավել է շվեյցարացի Դարիո Կոլոնյան, ով մրցատարածությունը հաղթահարել է 1 ժամ, 8 րոպե, 15,4 վայրկյանում: 2-րդը շվեդ Մարկուս Հելներն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն:
Դահուկային սպորտի մրցումները կշարունակվեն փետրվարի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում