Նիկոլայ Տրոիցկին. ԼՂ հարցում լավագույն լուծումը ստատուս քվոյի պահպանում է
Ցավոք պետք է նշել, որ առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին Մոսկվայում որևէ տեղեկատվություն չկա: Սկզբունքորեն ԼՂ հիմնախնդիրը կարելի է համարել անլուծելի, այնպիսին, ինչպիսին որ պաղեստինա-իսրայելական խնդիրն է: Այս մասին, «Դեյ.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է «Ռոսինֆորմբյուրո»ի քաղաքական մեկնաբան Նիկոլայ Տրոիցկին:
Նրա խոսքերով, միակ բանը որ կարելի է անել ստատուս քվոյի պահպանումն է, քանզի ավելի լավ է այս պայմաններում հարաբերական խաղաղության պահպանումը, քան պատերազմելը:
Ըստ քաղաքական մեկնաբանի, և Ռուսաստանը, և իսլամական աշխարհն ամեն ինչ անում է կոնֆլիկտի սառեցման համար, քանզի այս պահին Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումը որևէ կողմի շահից չի բխում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում