Թուրքիան կականազերծի Հայաստանի հետ սահմանակից ականապատ տարածքները
Թուրքիան պատրաստվում է Հայաստանի ու Իրանի հետ սահմանին տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգեր: Ըստ թուրքական «Աքշամ» պարբերականի` Թուրքիայի արևելյան սահմանամերձ գոտիներում զինված ուժերի գլխավոր շտաբի և ներքին գործերի նախարարության համատեղ կոորդինացմամբ սկսվել են ականազերծման աշխատանքները: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:
1. Իրականացնել ականազերծման աշխատանքներ Հայաստանի և Իրանի հետ սահմանակից ականապատ տարածքներում (11 մլն 665 հզ 641 քմ):
2. Տեղակայել սահմանային վերահսկողության ժամանակակից համակարգեր, որոնց տեխնիկական հնարավորությունները թույլ կտան առավելագույնս կանխել ապօրինի միգրացիան և մաքսանենգությունը:
Նշյալ գործողությունների իրականացման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է լինելու 52 մլն 450 հզ եվրո գումար: Նախատեսվում է, որ այդ գումարի 75 տոկոսը վճարելու է Եվրամիությունը (ԵՄ), իսկ մնացած մասը` Թուրքիայի պաշտպանության նախարությունը:
Ուշադրություն հրավիրելով Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և ավելի վաղ սկսված Ալիջանի սահմանակետի ճանապարհի ասֆալտապատման ու ընդլայման աշխատանքների վրա` «Աքշամը»-ը, հարց է բարձրացնում, թե արդյոք դա ենթադրում է սահմանի մոտալուտ բացում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում