Զեմֆիրան դատի չի տա Էրնստին
Ռուս երգչուհի Զեմֆիրայի պաշտոնական ներկայացուցիչ Պավլո Շեվչուկը «Business FM»-ին հայտնել է, որ երգչուհին չի պատրաստվում դատի տալ ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենին` «Ուզու՞մ ես» երգը Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ օգտագործելու համար: Գրում է bfm.ru-ն:
Միևնույն ժամանակ երգչուհին հայտնել է, որ իրավունք ունի իր դժգոհությունը հայտնել հեռուստաալիքի գործողությունների դեմ:
Հիշեցնենք, Զեմֆիրան իր դժգոհությունն էր հայտնել այն կապակցությամբ, որ «Առաջին ալիքը» Սոչի 2014 օլիպիական խաղերի բացման ժամանակ օգտագործել էր իր` «Ուզու՞մ ես» երգի ռեմիքս տարբերակը:
Դրանից հետո Կոնստանտին Էրնստը հայտարարել էր, որ կարող է ներկայացնել պատասխան հայց այն մասին, որ երգչուհին 5-7 տարի առաջ խախտել էր REAL Records-ի հետ պայմանագրի կանոնները: Նա նշել էր, որ երգչուհին խայտառակում է իրեն` նման մանր արարքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում