Արամ Ա. Կաթողիկոսը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Փերինչեքի դատավճռից
Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա խոսել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դատավճռից ու ընդգծել, որ հայ ժողովուրդը խստորեն դատապարտում է ՄԻԵԴ որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Արամ Առաջինը նշել է, որ ՄԻԵԴ-ը ոչ միայն հարցականի տակ է առնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ նաև` բոլոր ցեղասպանությունները: Նա նաև հայտնել է իր համերաշխությունը Շվեյցարիայի իշխանություններին որոշումը տապալող ցանկացած միջոց կիրառելու համար:
Դեսպան Ռուֆ Ֆլինթը շեշտել է, որ Շվեյցարիայի բոլոր դեսպանատները խնդրի ուղղությամբ բողոքներ և դատապարտող նամակներ են ստանում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հունաստանը, Շվեցարիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Սլովենիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան: Բելգիայում և Շվեցարիայում ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ: ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի Ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան