65 տարի ընդմիջումից հետո կկայանա Չինաստանի և Թայվանի պաշտոնյաների պատմական հանդիպումը
Այսօր Չինաստանի և Թայվանի միջև 65 տարվա ընդմիջումից հետո տեղի կունենան բարձր մակարդակի առաջին բանակցությունները. դրանք տեղի կունենան Նանկին քաղաքում և կտևեն 4 օր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Չինաստանը հանդիպման ընթացքում բարձրացնելու է Թայվանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցը:
Վերջին շրջանում Չինաստանի և Թայվանի հարաբերություններում որոշակի ջերմացում է նկատվում:Թայվանական կողմը Նանկին բանակցությունների համար գործուղել է Չինաստանի հետ քաղաքականության համակարգող Վան Յուիչիիին, իսկ չինական կողմը կներկայացնի Չժան Չժիցզյունը:
Կողմերի միջև հարաբերությունների ջերմացմանը նպաստել է 2008թ.-ի Թայվանի և Չինաստանի միջև գործող ուղիղ ավիահաղորդակցությունը: Թայբեյի և Պեկինի միջև ստորագրվել են բազմաթիվ առևտրա-տնտեսական պայմանագրեր, իսկ թայվանական կողմը միլիարդավոր դոլարներ է ներդրել Չինաստանում:
Չինաստանի և Թայվանի հարաբերություններում դրական վերջին տեղաշարժերը պայմանավորված են նաև Թայվանում կայացած ընտրություններում Չինաստանի հետ դաշինքի կողմնակից կուսակցության հաղթանակով:
2012թ.-ի կղզում տեղի ունեցած վարչակազմի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել գործող ղեկավար, «Գոմինդան» կուսակցության առաջնորդ Մա Ինցզյուն: Ընտրվելուց անմիջապես հետո մայրաքաղաք Թայբեյում ելույթ ունենալով իր համախոհների առջև Ինցզյուն հայտարարել էր, որ առաջիկա 4 տարվա ընթացքում մեծ ջանքեր կգործադրի Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Ինցզյույի կառավարման առաջին 4 տարիների ընթացքում թայվանա-չինական հարաբերությունները սկսել էին էլ ավելի ջերմանալ: 2010թ.-ին կողմերի միջև ստորագրվեց տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը՝ Economic Cooperation Framework Agreement (ECFA), որը հնարավոր տվեց թայվանական արտադրանքին առանց խոչընդոտների հայտնվել չինական շուկայում:
Չնայած դրան, Մա Ինցզյուն հայտարարել էր, որ Չինաստանի հետ հարաբերություններում պահպանվելու է ստատուս-քվոն, որը հիմնվում է «երեք ոչի» սկզբունքի վրա՝ոչ միավորմանը, ոչ անկախության հռչակմանը և ոչ ռազմական ագրեսիային:
Թայվանը Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման դրական միտումներին զուգահեռ շարունակ է սերտացնել կապերը տարածաշրջանում Չինաստանի մրցակից ԱՄՆ-ի հետ և ամերիկյան զենքեր է գնում: Թայբեյի կողմից Վաշինգտոնից զենքերը ձեռք բերելը հանգեցնում է Պեկինի խիստ դժգոհությանը:
ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն, Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից գնել 2 ռազմանավեր: Նավերի արժեքը կազմում է 240 միլիոն դոլար: Թայվանը տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ից գնել 66 հատ F-16 C/D Fighting Falcon կործանիչներ, սակայն Վաշինգտոնը զգուշանալով Պեկինի բացասական արձագանքից, անընդհատ ձգձգում է պայմանագրի կնքումը:
Չինաստանը չի ճանաչում Թայվանի անկախությունը և այն համարում է իր տարածքը: Չինաստանում քաղաքացիական պատերազմից հետո 1949թ.-ին Պեկինում իշխանության եկան կոմունիստները, իսկ պարտված «Գոմինդան» կուսակցության ներկայացուցիչները տեղափոխվեցին Թայվան: Թայվանը իր հերթին գտնում է, որ իրեն պետք է միանա նաև մայրցամաքային Չինաստանը:
Արտյոմ Բալասանով
Շարքի այլ հրապարակումներ`
Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը
ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք
Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները