Արտաշես Գեղամյանի 12-րդ գիրքը` Հայաստանը Մաքսային միությունում…
Հասարակական և քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն իր մեկ տարվա` 2013 թ. ընթացքում գրած հոդվածները, տված հարցազրույցները, ունեցած ելույթները զետեղել է մեկ գրքում` «Հայաստանը Մաքսային միությունում` անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում»:
Գրքի շնորհանդեսին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, դեսպաններ:
Ա. Գեղամյանն իր խոսքում ասաց. «Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը պատմական էր ոչ միայն մեր երկրի զարգացման հեռանկարների առումով, այլ նաև վերջապես փոխվեց Եվրամիության պետությունների մոտեցումները մեր հանդեպ: 3-4 օր առաջ Եվրամիության 13 պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան և Գերմանիան, շրջանառության մեջ են դրել նոր փաստաթուղթ` Արևելյան փաթեթ, որում հաշվի են առնվել այն բոլոր հարցադրումները, որոնք արել էր նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին և վերջերս չեխական թերթերից մեկին տված հարցազրույցում»:
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրասիական միության և Մաքսային միության երկրների միջև:
Գրքի շնորհանդեսին ներկա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն ասաց. «Շատ կարևոր է այս գիրքը: Գեղամյանն, ընդհանարապես, շատ բարեխղճորեն իր հրապարակումները, հոդվածները ներառել է մեկ գրքում, ինչը խոսում է այն մասին, որ կարևորում է այս պրոցեսը»:
Նշենք, որ սա Ա. Գեղամյանի 12-րդ գիրքն է (սկսել է գրել 1996 թվականից):
«Չորրորդ անգամ է, որ նախագահը մասնակցում է իմ գրքի շնորհանդեսին»,- ասաց Ա. Գեղամյանը:
Երկլեզու գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: Գրքի շնորհանդեսին Ա. Գեղամյանի հրավերով ներկա էր նաև երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանը և նրա եղբայրը` նկարիչ Միքայելը: Վերջինս իր ստեղծագործություններից մեկը նվիրեց երկրի ղեկավարին, իսկ Նորայրն էլ ներկաների համար նվագեց իր գործերից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը