Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ
«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ»,- «Գռուզիա օնլայն» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ չի բացառում Վրաստանի նախագահի հետ հանդիպումը, եթե վերջինս նման ցանկություն հայտնի:
«Ռուսաստանը տրամադրված է Վրաստանի հետ հարաբերությունների դրական զարգացմանը, որպեսզի նախորդ տարիների ողբերգությունները անցյալում մնան, որքան հնարավոր է արագ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում