ԱԺ ոչ իշխանական ուժերը վարչապետին անվստահություն հայտնելու հարցով փակ հանդիպում են ունենալու
Այս չորեքշաբթի, այսինքն, վաղը տեղի է ունենալու խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի աշխատանքային փակ հանդիպումը, որի ընթացքում էլ վերջնական որոշում է կայացվելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրել էր, թերթը անցյալ շաբաթ, վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ արդեն վերջնական որոշում է կայացվել Հայ ազգային կոնգրեսի և Բարգավաճ Հայաստանի միջև:
«Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունները, ըստ թերթի աղբյուրների, որոշակի անհամաձայնություն ունեին գործընթացի մարտավարության հետ կապված: Մասնավորապես, ՀՅԴ-ն առաջարկում էր օրակարգային մի հարց լուծելուց հետ նոր միայն անցնել հաջորդ հարցին, իսկ որևէ բանի մասին հայտարարել միայն համատեղ որոշումից հետո: