Թավրիզի և Ուրմիայի հայ համայնքը ևս մասնակցել է իսլամական հեղափոխության առթիվ տեղի ունեցած քայլերթին
«Իրանի իսլամական հեղափոխության օրը ողջ աշխարհի ազատատենչների տոնն է»: Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր իսլամական հեղափոխության 35-րդ ամյակի առթիվ Թեհրանի Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իսլամական հեղափոխությունն արտաքին ուժերի միջամտության արդյունք չէր. Իրանի ժողովուրդն էր, որ նվաստացումների առջև կանգնեց ու դիմադրեց։
Շարունակելով եկույթը՝ Ռոհանին հայտարարել է. «Ամերիկացիները կարծում էին, որ Իրանը և նրա կառավարությունը պատկանում են նրանց և միջամտում էին երկրի ներքին գործերին, սակայն հեղափոխության հաղթանակով Իրանի ժողովուրդը մերժեց նրանց գաղութատիրական քաղաքականությունը։
Արևմուտքը լավ է հասկանում, որ շրջափակումների ուղղին սխալ է, և ով ցանականում է սպառնալիքների ու պատժամիջոցների միջոցով իր կամքը պարտադրել, պետք է իմանա, որ կարժանանա պատմության բռնապետերի ճակատագրին»։
«Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները պատմական փորձ է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։ Եթե նրանք հարգեն Իրանի ժողովրդի իրավունքը և ընթանան փոխադարձ հարգանքի և համագործակցության ուղղությամբ, ապա Իրանի կառավարության և նրա մեծ ժողովրդի կողմից կստանան դրական պատասխան»,-հավելել է Իրանի նախագահը:
«ԻՌԻԲ»-ի հաղորդմամբ՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Ծայր. Վրդ. Գրիգոր Չիֆտչյանը, շնորհավորելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ ամյակը, բոլոր հայերին և ասորիներին կոչ է արել մասնակցել քայլարշավին։
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ուրմիայի հոգևոր առաջնորդ Տեր Ներսես Պասիլյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարբեր կրոններ դավանող Իրանի ողջ ժողովուրդն այսօր մասնակցել է քայլարշավին, որպեսզի ապացուցի, որ մասնակից է իր երկրի ճակատագրի կերտմանը։
Նախորդող հրապարակում՝
ԱԺ նախագահը Իրանի դեսպանատանը մասնակցել է Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված ընդունելությանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում