Իսոն շարունակում է չընդունել մեղադրանքը
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը այսօր Վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը Սարգսյանին երկու ամսով կալանավորելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Գայանե Գալոյանը:
Նկատենք, որ ոստիկանությունը հայտարարել էր, որ բացահայտել է Արթուր Սաֆարյանի սպանությունը և մանրամասներ ներկայացրել այն մասին, որ Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը:
«Ինքն այդ մեղադրանքը չի ընդունում և վերջ: Նա մեղադրանքը չի ընդունում և ասում է` ես չեմ», -այդ առնչությամբ ասաց փաստաբանը:
Նախորդող հրապարակումներ`
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոն չի ընդունում մեղադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները