Քաղաքական 17:09 11/02/2014

Ադրբեջանում Սիրիայի սցենարի իրականացման հիմք է ստեղծվում

 Վերջին 2-3 տարիների ընթացքում Սիրիայում սպանվել է 200-ից ավելի ադրբեջանցի վահաբիտ: Այս մասին ասվում է «Faktxeber» ադրբեջանական լրատվական կայքի հոդվածում:

Հեղինակը նշում է. «նրանց մեծ մասը կրոնի և փողի զոհ են դարձել: Սակայն ըննդիմադիր կուսակցություններից ոչ մեկը բողոքի նոտա անգամ չի հղել կառավարությանը, որը ոչ մի միջոց չի ձեռնարկում պայքարելու այն մարդկանց դեմ, ովքեր խթանում են ադրբեջանցիներին մեկնել և կռվել Սիրիայում»:

Այս ամենի հետ կապված Ադրբեջանի «Ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Սարդար Ջալալօղլուն ասել է, որ ադրբեջանական հասարակությունում կազմվում է արմատացած ծայրահեղականության մի շերտ:

«Սիրիայում սպանվածների թիվը խոսում է այն մասին, որ որոշակի ուժեր լուրջ քարոզչություն են իրականացնում երիտասարդների շրջանում: Այսպիսով, Ադրբեջանում նույն Սիրիայի սցենարի իրականացման հիմք է ստեղծվում»,-նշել է նա:

Ըստ Ջալալօղլուի` կատարվածը մի քանի պատճառ ունի: «Ճնշումը, որը քաղաքական դաշտում գործադրվում է ժողովրդավար ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև երկրում տիրող հակաժողովրդավարական միջավայրը, մեծացնում են քաղաքացիների հակումը ծայրահեղականության նկատմամբ: Երիտասարդ ուժերը, տեսնելով, որ երկրում ժողովրդավարական միջոցներով փոփոխություն չեն կարող անել, անցում են կատարում գաղտնի այլ միջոցների»:

«Ժողովրդավարական կուսակցության» ղեկավարը նշել է նաև, որ կրոնը Ադրբեջանում անմխիթար վիճակում է, և որ դեռ խորհրդային ժամանակներից գործող «Կովկասի մահմեդականներ վարչությունն» է այն հասցրել այս վիճակին: «Երկրում անհրաժեշտ է ստեղծել ամբողջովին նոր կրոնական կազմակերպություն և դաստիարակել կրթված կրոնական շերտ: Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, կառավարության կրոնի հետ խաղ անելու արդյունքն է: Բացի այդ, սոցիալ-տնտեսական խնդիրները նույնպես մղում են ծայրահեղականության: Մարդիկ նախընտրում են «իսլամի» կարգախոսով սպանել, քան թե սովից մահանալ»,-ասել է նա:

Ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին այս ամենի հետ կապված ասել է. «Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատուն կառավարությունն է: Մենք դեմ ենք, որ ադրբեջանի քաղաքացիները սպանվեն այն իրավիճակներում, որոնք մեր երկրի ազգային և պետական շահերի հետ կապ չունեն: Յուրաքանչյուր քաղաքացու կյանքը կարևոր է մեզ համար: Հարկավոր է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել, թե ինչու են Ադրբեջանի քաղաքացիները մասնակցում երկրից դուրս ընթացող զինված գործողություններին: Ամեն դեպքում, ադրբեջանցիները սպանվելը Սիրիայում ցանկալի չէ և անհանգստացնում է մեր կուսակցությանը»:

Մինչդեռ «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Թուրալ Աբասլին գտնում է, որ տեղի ունեցողի պատճառը գաղափարական դատարկությունն է: «Կառավորությունը, այդ դատարկությունը լցնելու փոխարեն փորձում է հասարակության վզին փաթաթել իր կեղծ գաղափարախոսությունը: Իսկ հասարակության գաղափարական դատարկությունը լցնում են օտարերկրյա միսիոներական կազմակերպությունները, որոնց պատճառով էլ սիրիական գործողությունների ժամանակ մեր երիտասարդները սպանվեցին»,- ասել է նա:

Աբասլին գտնում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը Սիրիա ուղղված հոսքը չի կարող կանգնեցնել սպառնալիքներով և պատիժներով:

«Սիրիայի քաղաքացիական պատերազմը արդեն ավելի շատ կրոնական, քան թե քաղքական բնույթ է կրում, այդ իսկ պատճառով Ադրբեջանում գործող կրոնական մարմինները և կազմակերպությունները բավականին շատ անելիք ունեն: Ադրբեջանի քաղաքացիների` ղարաբաղյան խնդրի ֆոնին սիրիական բախումներին մասնակցելը պետության անպատասխանատվության և անուշադրության նշան է: Եթե խնդիրը շուտափույթ կերպով չլուծվի, այն կկրի ավելի լայնածավալ բնույթ»,- ասել է «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավարը:

Նշենք, որ 2014 թվականի սկզբից ի վեր ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Սիրիայում արդեն 18 ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հարաբերությունները սկսվել են դեռ 1990-ական թվականներից: Այդ ժամանակ ադրբեջանական բանակը, որի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ձախողվեց, մեծ կորուստներով հետ քաշվեց: Իրավիճակը փրկելու համար ադրբեջանական կառավարությունը` Հեյդար Ալիևի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ դուրս հանեց միջազգային ահաբեկիչներին և ծայրահեղական խմբավորումներին` Աֆղանստանից (Գուլբեդին Հեկմատեարի խմբավորումները), Թուրքիայից («Մոխրագույն գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի և այլ խմբավորումներ) , ինչպես նաև շատ այլ շրջաններից:

Չնայած պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կազմում կռվում էին հազարավոր օտարերկրյա վարձկաններ և ահաբեկիչներ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան ձախողվեց, և Բաքուն ստիպված եղավ զինադադարի պայմանագիր ստորագրել թե ԼՂՀ-ի, և թե Հայաստանի հետ: Սակայն միջազգային ահաբեկիչները իրենց անհրաժեշտ կապերը հաստատեցին Ադրբեջանում, որոնք օգտագործում էին նաև հետագայում: Ադրբեջանցիների հավաքագրում էր իրականացվում, ովքեր հետո ուղարկվում էին Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս մասնակցելու միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ ուղղված զինված գործողություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}