«Ալիշան» պահածոների գործարանն արդեն հինգ օր է չի աշխատում
Դադարեցված գազամատակարարման պատճառով արդեն հինգ օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը չի աշխատում: Այս պահին գործարանի տնօրենը՝ Սերժիկ Մոսեսյանը, նյութեր է նախապատրաստում, որպեսզի դատական հայց ներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ամիսներ առաջ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են:
Ի դեպ, գործարանի տնօրենը մտադիր է չվճարել այնքան ժամանակ, մինչև նորմալ չհաշվեն սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը:
«Եվ Աստված գիտի, թե երբ կկարողանանք նոր արտադրանք տալ: Այսօր ես այս հարցով գնալու եմ նախագահի աշխատակազմ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է գործարանի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան