Արթիկի ծննդատան աշխատակիցները մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհել են, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից «Ժողովուրդ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել:
«Ես նման ահազանգ չեմ ստացել: Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, որ աշխատավարձ վճարելու պրոբլեմ ունենան: Հնարավոր է՝ ինչ-որ կազմակերպչական խնդիրներ են առաջացել, դե տարեվերջ էր, հիմա էլ՝ տարվա բյուջետային սկիզբ, բյուջեի նոր հաստատում: Վերջին հաշվով էլ օրենքով սահմանված կարգով հունվարի աշխատավարձը տնօրենն իրավունք ունի վճարելու մինչև փետրվարի 20-ը: Այս անգամ ձգձգվել է, բայց հաստատ խնդիր չկա: Եթե խնդիր լիներ, ես կիմանայի»,-ասել է քաղաքապետը: