Անհաջողությունից հետո ռուս մարզիկը խուսափում է մարզչից
Ռուս սնոուբորդիստ Պավել Խարիտոնովը որոշել է մարզչի աչքին չերևալ` Սոչիի օլիմպիական խաղերում այսօր ունեցած անհաջող մրցելույթից հետո: Այս մասին տեղեկացնում է «P-Cport»-ը:
Հաֆպայպի որակավորման փուլում Խարիտոնովը 58,75 միավորով գրավել է 15-րդ տեղը և չի կարողացել մտնել կիսաեզրափակիչ:
«Դեռ չեմ տեսել մարզչիս ու հիմա խուսափում եմ նրանից: Կարող էի ավելի լավ հանդես գալ»,- նշել է մարզիկը:
Խարիտոնովից բացի կիսաեզրափակչին մասնակցելու իրավունքից զրկվել են նաև ռուս սնոուբորդիստներ Նիկիտա Ավտանեևն ու Սերգեյ Տարասովը: Հաֆպայպի մրցումներում մեդալները կխաղարկվեն այսօր երեկոյան: Գլխավոր ֆավորիտը համարվում է ամերկացի Շոն Ուայտը, ով հաղթել է Թուրինի և Վանկուվերի օլիմպիական խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում