Տեսակետներ. Ծանր տեխնիկայի առկայությունը սահմանին` ճնշման միջոց
Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտական դիրքեր կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջնագծում ծանոթացել է ծանր տեխնիկայի մարտունակությանը և դրա հնարավորություններին:
Panorama.amի հետ զրույցում, ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը նշեց, որ սահմանին ծանր տեխնիկա կուտակելով` Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել:
«Ծանր տեխնիկայի կուտակումը կարծում եմ պայմանավորված է նաև հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված ագրեսիվ գործողություններով, ինչն էապես ծանրացրեց իրավիճակն առաջին գծում: Վախենալով հայկական կողմի պատասխան գործողություններից Ադրբեջանը ծանր տեխնիկա է կուտակել` փորձելով պաշտպանվել մեծ կորուստներից»,- նշեց նա:
Հարցին, թե ինչ կարելի է հասկանալ «ծանր տեխնիկայի» անվան տակ, ռազմական փորձագետը նշեց. «Տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, ինչոր առումով նաև հրետանի: Այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է միայն սահմանին տանկերի առկայության փաստը»:
Վերոնշյալի շուրջ Panorama.amը զրուցեց նաև ԼՂՀ ՊԲ Լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ, ով նշեց, թե այս պահին զերծ կմնա մեկնաբանություններից:
«Ամեն դեպքում, եթե մտահոգության առիթը ռազմական գործողությունների վերսկսումն է, ապա պետք է նշեմ, որ սահմանագծին ծանր տեխնիկա կուտակելն առիթ չի տալիս պնդելու, որ հակառակորդը լայնամասշտաբ ռազմական գործողությունների է պատրաստվում», եզրափակեց նա:
Նախորդիվ`
Ծանր տեխնիկայի կուտակումներ սահմանագծին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում