Օլիմպիադային մասնակցելու համար գեղասահորդը գրավի է տակ է դրել իր մայրիկի տունը
Ֆիլիպինցի գեղասահորդ Մայքլ Քրիստիան Մարտինեսը, ով Սոչիի օլիմպիական խաղերում իր երկրի միակ ներկայացուցիչն է, մայրիկի տունը գրավ է դրել, որպեսզի կարողանա մասնակցել օլիմպիադային: Այս մասին տեղեկացնում է «Rappler»-ը:
Միայն այս եղանակով մարզիկը կարող էր անհրաժեշտ գումար հայթայթել` մրցումներին նախապատրաստվելու համար:Մարտինեսի մայրը` Մարիա Թերեզան, օգնություն է խնդրել Ֆիլիպինների նախագահից, սակայն նրա խնդրանքն անպատասխան է մնացել:
«Չեմ կարծում, որ նախագահը կամ նրա շրջապատող անդամներից որևէ մեկը տեղյակ են, որ Սոչիի օլիմպիադայում հանդես է գալիս ֆիլիպինցի գեղասահորդ»,- նշել է Մարտինեսը:
Նշենք, որ 17-ամյա Մայքլն 1992 թ.-ից ի վեր առաջին ֆիլիպինցի մարզիկն է, ով մասնակցում է ձմեռային օլիմպիական խաղերին: Նախորդ մրցաշրջանում «Չորս մայրցամաքներ» մրցաշարում նա գրավել է 16-րդ տեղը, իսկ պատանիների աշխարհի առաջնությունում 5-րդն էր:
Տղամարդկանց մենասահքի մրցումները տեղի կունենան փետրվարի 13-ին և 14-ին: Կարճ ծրագրում Մարտինեսը ելույթ կունենա առաջին` թույլերի խմբում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները