Սահմանագիծը հատած քաղաքացիների մասին նոր տեղեկատվություն չի հաղորդվում
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի և հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ հատած, քաղաքացիական անձ հանդիսացող Մամիկոն Խոջոյանի հարցում որևէ նոր բան չկա:
Panorama.am-ի հետ զրույցում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ պրոցեսն ընթացքի մեջ է, սակայն այս հարցում որևէ նոր բան չի կարող հաղորդել:
«Աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին հանրության հետ կիսվելու ենթակա տեղեկատվություն չունենք»,- հավելեց նա:
Նախորդող`
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները