Տիգրան Համասյանը Երևանում հանդես կգա մենահամերգով
Դաշնակահար Տիգրան Համասյանը Երևանում հանդես է գալու մենահամերգով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց համերգի կազմակերպիչ «TM պրոդաքշն» ընկերության ղեկավար Թովմաս Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ համերգը կայանալու է մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Թ. Մարտիրոսյանն ասաց, որ համերգը կազմված է լինելու երկու բաժնից, Տիգրան Համասյանը ներկայացնելու է դասական երաժշտություն:
«Տիգրանն ասել է, որ դասական երաժշտություն է ներկայացնելու հանդիսատեսին, եթե, իհարկե, անակնկալ չմատուցի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Տ. Համասյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 2013-ի դեկտեմբերին` իր բենդի հետ ներկայացնելով վերջին` «Ստվերների թատրոն» երաժշտական ալբոմը:
Տ. Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել` Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան, սովորել է Ամերիկայում:
2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում: 2006 թ.-ից սկսած թողարկել է 4 ալբոմ, 2011 թ.` «Universal Musicե ընկերության կողմից լույսընծայվել է «A Fableե ալբոմը: 2003-ին Տ. Համասյանն ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ: Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, ընդունելով հրավերներ` հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան