«The Guardian». Թուրքիայի ոստիկանությունը հայտնվել է Էրդողանի և Գյուլենի պայքարի մեջտեղում
«The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և հրապարակել է` «Թուրքիայի ոստիկանությունը հայտնվել է Էրդողանի և նախկին դաշնակից Գյուլենի պայքարի միջև» վերնագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով:
«Ծեր հոգևորականի իշխանությունը և ազդեցությունը դարձել են Թուրքիայի քաղաքականության թեմա: Թուրքիայի վարաչպետ Էրդողանը պատերազմ է հայտարարել նախկին գլխավոր դաշնակից Գյուլենին:
Դեկտեմբերին կաշառակերության սկանդալի բռնկումից հետո, որի մեջ ներգրավված էր կառավարությունը, վարչապետի մոտ շրջապատն ու իր ընտանիքը, հանգեցրեց նրանց միջև պայքարին: Էրդողանը կատաղի կերպով է արձագանքել այս ամենին՝ հազարավոր ոստիկանության աշխատակիցների հեռացնելով աշխատանքից, ամուր վերահսկողություն հաստատելով դատական համակարգի վրա: Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տեղեկության համաձայն, մեկ շաբաթ առաջ, Էրդողանը ԵՄ առաջնորդներին ասել է, որը Գյուլենի հետ պայքարը քաղաքական գոյատևման հարց է:
Թուրքիայում երկար ժամանակ պտտվում է, որ Գյուլենի ցանցը անհաշվելի ազդեցություն ունի դատական և անվտանգության ապարատի վրա: Հետաքննող լրագրող Ահմեթ Շիքը ձերբակալվել է հենց այս հարցի շուրջ գրված գրքի վերաբերյալ, երբ այդ ժամանակ Էրդողանը և Գյուլենը դաշնակիցներ էին:
Յոթ տարի ոստիկանության համակարգի աշխատակից Գյունը նշել է, որ գյուլենականները շատ վտանգավոր են, քանի որ նրանք խտրականություն են ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր նրանց ապրելակերպը չեն կիսում:
Թուրքիայում և արտերկրում այն տեսակետն է տիրում, թե կաշառակերության մեղադրանքներն ընդդեմ Էրդողանի վարչակազմի կազմակերպել է Գյուլենը: Էրդողանը կարծես փորձում է ոչ միայն ոչնչացնել հոգևորականին, այլ «թաղել» կաշառակերության մեղադրանքները:
«Գյուլենի և կառավարության միջև պատերազմը շուտով չի ավարտվի: Թուրքիայի ժողովուրդը, որը հայտնվել է երկու ուժերի մեջտեղում, կտառապի: Մենք արդեն ապրում ենք շատ ճնշող ժամանակահատվածում, և ես վախենում եմ, որ դա կարող է շատ ավելի վատ լինել»,-նշել է Շիքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում