Տավուշի մարզի միակ կին համայնքապետը հրաժարվեց ընտրապայքարից
Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդուշ Ներսիսյանը 2003թ-ից ղեկավարում է համայնքը, սակայն մարտի 9-ին կայանալիք ընտրություններում այլևս որոշել է չառաջադրել իր թեկնածությունը: Panorama.am-ի հետ զրույցում տիկին Ներսիսյանն ասաց, որ կնոկրետ պատճառ չկա նման որոշման համար:
«Պարզապես մեր մարզի կին համայնքապետերից միայն ես էի, մնացել էի մենակ ու որոշեցի, որ չեմ առաջադրվի»,- նշեց նա:
Մեր դիտարկմանը, թե հակառակը, պետք է ստիմուլ լիներ իր համար ու մյուս կանանց, որ առաջադրվեն, Աղավնավանքի գործող ղեկավարը միայն ասաց. «Դե… հիմա չեմ առաջադրվել, ամսի 7-ը վերջին օրն էր, չառաջադրվեցի»,- միայն ասաց նա:
Քանի որ առաջադրված թեկնածուների թվում կին չկա, մարտի 9-ի ընտրություններից հետո Տավուշի այս պահի դրությամբ միակ համայնքը, որն ուներ կին ղեկավար, այլևս այդպիսին չի լինի:
Նախորդիվ` Տավուշ. 67 համայնքից միայն մեկի ղեկավարն է կին